Կոբախիձեն շեշտել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացման կարևորությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների խորացման կարևորության մասին՝ ներկայացնելով իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը, հայտել է BMG-ն։

Նա միաժամանակ առաջնահերթություն է անվանել Ռուսաստանի Դաշնության հետ հակամարտության կարգավորումը։

«Պրագմատիկ քաղաքականությունը և Ռուսաստանի հետ հակամարտության խաղաղ կարգավորումը նույնպես կարևորագույն առաջնահերթություններից են»,-ընդգծել է Կոբախիձեն։

Անդրադառնալով առաջիկա չորս տարիների իշխանությունների արտաքին քաղաքական ծրագրերի թեմային՝ Կոբախիձեն Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ հարաբերությունների վերաբեոնումն անվանել է «ամենակարևոր ազգային խնդիր»։

Վարչապետը միևնույն ժամանակ առաջնահերթություն է որակել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացումը և Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։

News.am