Պեսկով․ ՌԴ-ն չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին

Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նրանք շարունակում են իրենց երկխոսությունն այսպես թե այնպես ԱՊՀ շրջանակներում։ Բայց մնացածը ՝ երկկողմ հարաբերություններն արդեն մերը չեն, դա նրանց ինքնիշխան իրավասությունն է»,-նշել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Մոսկվան շարունակում է երկխոսություն վարել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: