Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսին՝ 5 մարդ է սպանվել
Հինգ մարդ, նրանց թվում՝ երկու ոչ սիրիացի քաղաքացիներ, սպանվել են երեքշաբթի Դամասկոսում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժմանն առնչվող իսրայելական հարձակման հետևանքով, հայտնել է Al Hadath-ը:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ ռմբակոծության թիրախ է դարձել բնակելի շենքը, որտեղ հաճախակի այցելում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և «Հըզբոլլահ»-ի առաջնորդները, ինչը հանգեցրել է 5 մարդու մահվան, նրանց թվում՝ երկու ոչ սիրիացիների:
Սիրիական դիտորդական կենտրոնը Al Arabiya-ին հայտնել է, որ Իսրայելը «թիրախային տարրերին» հետևել է Դամասկոսի Մեզզե շրջանում:
SANA գործակալության տվյալներով՝ «իսրայելական ագրեսիայի թիրախ է դարձել Դամասկոսի Մեզզե շրջանի բնակելի շենքը»։
News.am