Բորելը Վրաստանին ֆինանսավորում է խոստացել ԼԳԲՏ և օտարերկրյա գործակալների դեմ օրենքները հետ կանչելու համար
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում գեյերի քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: Բորելը, ով պետք է թոշակի անցնի դեկտեմբերին, այս մասին հայտարարել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում։
«Եվրամիությունը [Վրաստանի կառավարության] հակաժողովրդավարական քայլերին արձագանքեց՝ արգելափակելով ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը, նվազեցրեց քաղաքական երկխոսության մակարդակը և խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով [ռազմական] օգնության տրամադրումը։ 30 միլիոն եվրոյի գումարը դադարեցվել է»,- ասել է Բորելը։
«Այդ միջոցները կարող են վերանայվել, և դա շատ պարզ է, պետք է միայն Վրաստանի իշխանությունների քաղաքական կամքը: Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու [Վրաստանի] հռչակած նպատակին։ Սա հատկապես վերաբերում է այն օրենքներին, որոնք սահմանափակում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները»,- ասել է նա:
Բորելն ընդգծել է, որ Եվրամիությունը և նրա անդամները բազմիցս կոչ են արել Թբիլիսիին չեղյալ հայտարարել այն օրենքները, որոնք Բրյուսելին դուր չեն գալիս։
News.am