Լարված իրավիճակ՝ դատախազության մոտ. ոստիկանները խլեցին Փաշինյանի խրտվիլակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Գլխավոր դատախազության դիմաց, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման աջակիցները, իրավիճակն ինչ-որ պահի լարվեց:
Ակցիայի մասնակիցները փորձում էին այրել Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս:
Բողոքող քաղաքացիների և ոստիկանների միջև քաշքշոց սկսվեց: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց խլել Փաշինյանի խրտվիլակը:
Ներկաները վանկարկում են «ամոթ, դավաճաններ»:
Սրբազանը ոստիկանությանը կոչ արեց. «Էդքան մի տանջվեք, տղե՛րք, էս մարդը ձեզ էլ է հանձնելու, ինչպես հանձնեց Արցախի ձեր գործընկերներին»։
Լրագրողների հետ զրույցում շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ բերման ենթարկվածներ այս պահին չկան։
Ցուցարարներն իրենց հետ բերել էին մետաղադրամներ, որոնց մի կողմում Նիկոլ Փաշինյանի պատկերն է, մյուսում՝ Իլհամ Ալիևինը: Նրանք մետաղադրամները նետեցին ոստիկանների ուղղությամբ:
Նշենք, որ «Սրբազան պայքար» շարժումը պահանջում է երկու քրեական գործ հարուցել, մեկը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, մյուսը` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման դեմ։
News.am