Բագրատ Սրբազան․ Ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խոչընդոտեն շարժմանը
Ես հորդորում եմ, որ մնան իրենց պատշաճության տիրութում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Գլխավոր դատախազության մոտ հայտարարեց «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով նրան, որ իր աջակիցներից շատերը վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հասցեին, այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր, որ Սրբազան պայքարի հաջողությանը խոչընդոտում են նախկին նախագահների ստվերն ու ուրվականը, և որ նրանք պետք է հեռանան քաղաքական ասպարեզից:
Հարցին՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը որևէ կերպ խոչընդոտե՞լ են այս շարժմանը, նա պատասխանեց. «Ոչ ոք չի խոչընդոտել և չի էլ կարող խոչընդոտել այս շարժմանը, ինչո՞ւ պետք է խոչընդոտեն»:
Ինչ վերաբերում է հարցին, թե եթե նախկին նախագահները հայտարարեն, որ հեռանում են քաղաքականությունից, ավելի մեծ աջակցություն կլինի՞ շարժմանը, Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Խնդրում եմ դիմեք իրենց գրասենյակներին, կամ անձնապես հարցրեք իրենց: Դուք հարցն ուրիշ ուղղությամբ եք տանում: Ես հայտարարել եմ, որ գոյություն ունի մեկ թիրախ՝ ՀՀ սպառնալիքը, որը այսօր գտնվում է կառավարության շենքում: Այս պայքարն էլ անգույն, բոլոր գույսներով պայքար է, բոլոր նրանք, որոնք համաձայն են, ընդունում են, որ չարիքը դա է, ւ միտված են այն հեռացնելուն, որ հայկական պետականությունն ազատագրվի, բարի են եկել, հազար բարի:
Ես հասկանում եմ, թե ինչ թիրախներով, ինչ կերպերով են մարդիկ փորձում նշանառության տակ առնել մեր պայքարն ու մեր շարժումը: Սա ընդդիմադիրների, ընդդիմության, որևէ մեկի, որևէ կուսակցական կառույցի պայքար չէ: Սա շարժում է բոլոր նրանց, որոնք հավատում են, որ ՀՀ թիվ մեկ սպառնալիքը գտնվում է կառավարության շենքում»:
News.am