Արփի Դավոյանը հաղորդում է ներկայացրել դատավորի դեմ․ կարգապահական վարույթ է հարուցվել
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի հաղորդման հիման վրա։
Վարույթը հարուցվել է արդարադատության արդեն նախկին նախարար Գրիգոր Մինասյանի կողմից՝ հուլիսի 17-ին, իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ԲԴԽ ներկայացվել է սեպտեմբերի 17-ին։ Թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում դատավորին՝ պաշտոնապես դեռևս հայտնի չէ։
ԲԴԽ-ում միջնորդության քննությունը նախատեսված է հոկտեմբերի 29-ին։ Նկատի ունենալով նախարարությունում կադրային փոփոխությունները՝ դեռևս պարզ չէ վարույթի ճակատագիրը։
Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՔՊ-ի՝ արդարադատության նախարարի պաշտոնում թեկնածուներից մեկը Արփի Դավոյանն է։ Վերջինս այդ տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։
«Փաստինֆո»