Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարվածների մեկնարկից ի վեր զոհերի թիվը հասել է 2141-ի

Անցած տարվա հոկտեմբերից ի վեր Լիբանանի ուղղությամբ Իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2 141-ի: Այս մասին ասված է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ:

«Ագրեսիայի սկզբից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 2 141-ի, վիրավորվել է 10 099 քաղաքացի»,-նշվում է հայտարարության մեջ:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած մեկ օրվա ընթացքում զոհվել է 22, վիրավորվել՝ 80 մարդ:

Իսրայելը հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է իրականացնում Լիբանանի հարավում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում է հարևան երկրի օդային ռմբակոծությունները, այնտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ներառյալ շիաների շարժման առաջնորդները, ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել: «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է վարում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:

Sputnik Արմենիա