2024-10-10 15:06
Լրատվական գործակալություններ
0
ՆԳՆ-ն ու ՔԿ-ն ՄԻՊ-ին պատասխանել են` հունիսի 12-ին «Զարյա 3» կիրառվե՞լ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ներքին գործերի նախարարությունից ու Քննչական կոմիտեից ՄԻՊ-ին պատասխանել են` Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում հունիսի 12-ին «Զարյա 3» կիրառվե՞լ է, թե՞ ոչ:
«Այո, ինձ պատասխան ուղարկել են, քանի որ պետական մարմինները պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն ՄԻՊ-ին, բայց գործ ունենք ընթացող քննության հետ, հետևաբար, այստեղ հիմնական հարցը նախաքննական գաղտնիքին առնչվող հարցն է, ես հաղորդակցվել եմ թե՛ ՆԳՆ-ի, թե՛ ՔԿ գործընկերների հետ»,- ասաց նա:
ՄԻՊ-ը խոստացավ` երբ ունենա այս հարցի վերաբերյալ արյդյունքներ, բոլորին կտեղեկացնի:
«Այս փուլում հրապարակելու որևէ բան չունեմ»,- հավելեց Մանասյանը:
Aysor.am