2024-10-10 19:28
Լրատվական գործակալություններ
0
Պեսկով․ Պուտինն Իրանի նախագահի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ կքննարկի իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների հարցերը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Առաջին հերթին երկկողմ ռուս-իրանական հարաբերությունները»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե որոնք են լինելու Իրանի նախագահի հետ Պուտինի գալիք բանակցությունների թեմաները։
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան և Թեհրանը շատ սերտ հարաբերություններ ունեն ամենատարբեր ոլորտներում։
News.am