Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել չմանիպուլացնել պատերազմի թեման ընտրարշավում

Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է արել չմանիպուլացնել պատերազմի թեման ընտրարշավում։ Ինչպես տեղեկացրել է «Европейская правда»-ն, այս հայտարարությունը Ուկրաինայի ԱԳՆ-ն հրապարակել է հոկտեմբերի 10-ին։

«Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտում է Վրաստանի ղեկավարության հերթական փորձերը՝ ներգրավելու Ուկրաինան իր երկրի ներքաղաքական գործընթացներում խորհրդարանական ընտրությունների նախօրեին, որոնք կայանալու են հոկտեմբերի 26-ին։ Նկատի ունենալով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի քամահրական տոնը՝ հերթական անգամ, ստիպված ենք հերթական անգամ արտահայտել Ուկրաինայի դիրքորոշումը»,- նշված է հայտարարությունում։

ԱԳՆ-ում ափսոսանք են հայտնել, որ վրացական իշխանությունը Ռուսաստանի նման փորձում է սահմանափակել քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կազմակերպությունների մասնակցությունը երկրի դեմոկրատական զարգացման ապահովմանը, և Վրաստանի կառավարությունը վերածվել է «Կրեմլի քսերոքսի»։

«Պետք է հիշեցնենք էլի որոշ ճշմարտություն, որը մոռացել է մերկացնել Վրաստանի վարչապետը։ Վրաստանի իշխանությունների հրաժարումը միջազգային պատժամիջոցներին աջակցելուց, որոնք մտցվել են ՌԴ-ի դեմ ի պատասխան Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի, վերականգնել է ուղիղ օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ, իսկ 2000-ականների սկզբին մտցված վիզային ռեժիմի չեղարկումը և երկկողմ առևտրի ակտիվացումը Վրաստանը վերադարձրել է Մոսկվայից տնտեսական և քաղաքական կախվածության ձևաչափ»,- շարունակվում է հայտարարությունում։

Բացի այդ, ԱԳՆ-ն կոչ է արել «ցանկացողներին մերկացնել ճշմարտությունը», ուշադրություն դարձնել, որ ապաօկուպացված Խերսոնում, որը մշտապես գնդակոծվում է, լույսի և գազի մատակարարումներն այժմ ավելի կայուն են, քան Թբիլիսիի ամենօրյա կյանքում։

Այս պասաժը ակնհայտորեն պատասխանն է «Վրացական երազանքի» նախընտրական քարոզչության, որտեղ պաստառների վրա հակադրվում են ավերածություններն Ուկրաինայում և կյանքը Վրաստանում, որի քննադատությանը վարչապետ Կոբախիձեն պատասխանել է, որ այդ պաստառները «մերկացրել են ճշմարտությունը» պատերազմի մասին։

«Ուկրաինան հերթական անգամ կոչ է անում Վրաստանի կառավարությանը զերծ մնալ մեր պետությունը և Ուկրաինայի քաղաքացիներին Վրաստանի ներքաղաքական գործընթացներում ներքաշելուց, ինչպես նաև «չխաղալ ուկրաինացի ժողովրդի արյան և տառապանքի» վրա։ Հուսով ենք, որ խորհրդարանական ընտրությունները Վրաստանում կանցնեն խաղաղ և դոմոկրատական ուղիով, իսկ վրացի ժողովուրդը կշարունակի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու ռազմավարական գիծը»,- նշել են ԱԳՆ-ում։

News.am