ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ՝ ԻՆՉՈՒ ԵՆ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ ՄՐԳԵՐՆ ԱՎԵԼԻ ԱԽՈՐԺԵԼԻ ԹՎՈՒՄ

Գերմանայի Գիսսենի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ գույնի համապատասխան բեռնարկղերում և ցանցերում փաթեթավորված մրգերը խանութներում գնորդների համար ավելի պայծառ ու ախորժելի են թվում, քան տանը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են i-Perception-ում։

Հետազոտողները պարզել են, որ մարքեթոլոգները հաճախորդների գիտակցությունը մանիպուլացնելու համար առանձնհատուկ սխեմա են կիրառում՝ հիմնված այսպես կոչված կոնֆետտիի (confetti) պատրանքի վրա։ Այս տեսողական երևույթն ազդում է մրգերի և բանջարեղենի գույների ընկալման վրա՝ սպառողների աչքին դրանք առավել գրավիչ դարձնելով:

Տեխնոլոգիան արտադրանքի փաթեթավորման ճիշտ ընտրությունն է: Օրինակ՝ նարինջները հաճախ տեղադրվում են կարմիր և նարնջագույն, կիտրոնները՝ դեղին, իսկ դդմիկը՝ կանաչ ցանցերի մեջ: Գիտնականների կարծիքով, մարդու տեսողական համակարգը ձգտում է պարզեցնել և «խառնում» միմյան առավել մոտ երանգները, ինչը ավելի վառ և միատեսակ գույնի պատրանք է ստեղծում: Դա ոչ միայն խաբուսիկ կերպով բարելավում է ապրանքների արտաքին տեսքը, այլև հաճախ իմպուլսիվ գնումների հանգեցնում:

Գիտնականների կարծիքով, կոնֆետտիի պատրանքը նույնիսկ փորձագետներին է ի վիճակի մոլորեցնել։ Նման հնարքի զոհ է դարձել հենց ինքը՝ հետազոտության հեղինակներից Կարլ Ռ. Գեգենֆուրտները։ Խանութից նարինջ գնելով, որը հասուն էր թվում, նա նույն մթերքին տանը նայելիս հիասթափվեց: Գիտնականը պարզել է, որ պտուղները իրենց սկզբնական պայծառությոանը խորթ կանաչավուն նրբերանգ ունեն։

News.am