Բաղունց․ Ալեն Սիմոնյանին ասում եմ՝ Արցախի իշխանության մահվան լուրը չափազանցված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մոտ երկու շաբաթ առաջ Ալեն Սիմոնյանի նման հայտարարությանը ես արդեն արձագանքել եմ, ասելով, որ Արցախի իշխանությունների և ԱԺ-ի մահվան լուրերը չափազանցված են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, COP29-ից առաջ հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման պահանջով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առաջ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե իրենք չեն ճանաչում Արցախի իշխանություններին:

 

«Այնուամենայնիվ, կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է վերանայեն իրենց մոտեցումները, թե Արցախի իշխանությունների նկատմամբ, թե ընդհանրապես Արցախահայության արդարացի պահանջների վերաբերյալ, թե իրենց ակտիվ մասնակցությունը պետք է ունենան արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի մասով:

Ես հասկանում եմ, որ տարածաշրջանում այսօրվա իրավիճակը թույլ չի տալիս Հայաստանը ունենա նվաճումներ այդ ուղղությամբ, բայց ՀՀ իշխանությունները գոնե պետք է իրենց դրսևորեն հայամետ դիրքերից և հստակեցնեն իրենց մոտեցումը արցախահայության իրավունքների վերաբերյալ»,- ընդգծեց Բաղունցը:

News.am