Լիբանանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ին կոչ է արել հետաքննել խաղաղապահների դիրքերի վրա Իսրայելի հարձակումները
Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է հետաքննեն Իսրայելի համակարգված հարձակումները Լիբանանի հարավում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) դիրքերի վրա, ուրբաթ օրը հայտարարել է Լիբանանի ԱԳՆ-ն:
Հինգշաբթի ՅՈՒՆԻՖԻԼ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հարավային Լիբանանում խաղաղապահների շտաբը և մի շարք դիտակետեր Իսրայելի կողմից համակարգված գնդակոծության են ենթարկվել, և մի քանի խաղաղապահներ վիրավորվել են։
«Լիբանանը պահանջում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, միջազգային հանրությունը և խաղաղապահ կոնտինգենտի մաս կազմող երկրները հետաքննություն սկսեն՝ կապված խաղաղապահ ուժերի գնդակոծման հետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Լիբանանի ԱԳՆ-ն նշել է, որ Անվտանգության խորհրդի անդամների կողմից հաստատուն դիրքորոշման բացակայությունն Իսրայելին թույլ կտա խստացնել Լիբանանի դեմ իր ագրեսիայի մասշտաբները, ինչը վտանգավոր հետևանքների է բերում աշխարհում ՄԱԿ-ի առաքելությունների համար։
News.am