Ադրբեջանը երկարաձգել են գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ղեկավարների կալանքը

Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են գերության մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի առաջնորդների կալանքը։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ձերբակալվել են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը «և այլք»։ Նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի անունները չեն նշվում։

Ադրբեջանական հրապարակման համաձայն՝ ԼՂՀ իշխանությունների, ընդհանուր առմամբ, 14 ներկայացուցիչներ «պատասխանատվության են ենթարկվել Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով»։

News.am