ԵՄ-ն Հունգարիայի վետոն շրջանցելու համար Կիևին ռազմական օգնության նոր հիմնադրամ կստեղծի

Եվրամիությունն ուղիներ է փնտրում՝ հաղթահարելու համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու Հունգարիայի արգելափակումը։ Հունգարիան գրեթե 1,5 տարի շարունակ արգելափակում է 6 միլիարդ եվրոն, որը պետք է փոխհատուցեր ԵՄ երկրներին Կիևին զենք մատակարարելու նպատակով, գրում է El Pais պարբերականը։

Ի պատասխան՝ ԵՄ-ն դիտարկում է կամավոր ներդրումներով նոր միջկառավարական հիմնադրամի ստեղծման հարցը՝ բացառելով Բուդապեշտի մասնակցությունը։ Սակայն նման հիմնադրամի ստեղծման համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր 27 երկրների, ներառյալ՝ Հունգարիայի միաբանությունը։

ԵՄ արտգործնախարարներն առաջարկը կքննարկեն Լյուքսեմբուրգում եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի կազմակերպած հանդիպմանը։ Այլընտրանքային հիմնադրամի ստեղծման կամ այլ լուծումներ են քննարկվում, սակայն իրավական վերանայում են պահանջում:

Բացի դրանից, ԵՄ-ն ավարտում է Ուկրաինայի համար 35 միլիարդ եվրոյի փաթեթը, որը կվճարվի ԵՄ-ում ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցների հաշվին: Սակայն Հունգարիան արգելափակում է նաև այս որոշումը՝ պնդելով հետաձգել մինչև նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացվելիք ընտրություններից հետո։

Եվրամիությունը բախվում է աճող պարտքերի այն երկրներին, որոնք շարունակում են Ուկրաինային ռազմական տեխնիկա մատակարարել՝ ի հեճուկս փոխհատուցման վերաբերյալ Հունգարիայի արգելափակմանը:

Հունգարիան մի քանի ամիս շարունակ արգելափակում է խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Ուկրաինային 6,5 միլիարդ եվրոյի ռազմական օգնության հատկացումը։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ Բուդապեշտը մտավախություն ունի, որ հիմնադրամում իր ներդրումները կօգտագործվեն Ուկրաինային ռազմական աջակցության համար։

News.am