ԵԱՏՄ բնակիչները միության շուկայում ավելի շատ գնում են հագուստ, կոշիկ
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղքացիների 65 %–ը ապրանքներ և ծառայություններ գնում է ԵԱՏՄ ընդհանուր շուկայում։ Այդ մասին են վկայում ԵՏՀ աջակցությամբ անցկացված «Սպառողների իրավունքների պաշտպանության» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Հարցմանը մասնակցել է ավելի քան 1000 մարդ։
ԵԱՏՄ բնակիչների գնումների մեջ գերակշռում են հագուստը, կոշիկը և տեքստիլը, որոնց մասնաբաժինը կազմում է 33 %:
Տեսակարար կշռում հաջորդում է սննդամթերքի ձեռքբերումը` 20 %, վերանորոգման ծառայությունների մասնաբաժինը՝ 14 %, զբոսաշրջության և առողջության պահպանման ծառայությունները` յուրաքանչյուրը 11 %:
«Սոցհարցումները ցույց են տվել նաև ապրանքների և ծառայությունների որակի և անվտանգության նկատմամբ գնորդների վստահության մակարդակի բարձրացում»,– ասված է ԵՏՀ հաղորդագրության մեջ:
Ապրանքների և ծառայությունների որակը ՀՀ–ում արդյունավետ են համարում մարդկանց 68 %–ը, Ռուսաստանում` 67 %–ը, Բելառուսում` 87 %–ը, Ղազախստանում` 61 %–ը և Ղրղզստանում` 56 %–ը։
Նշվում է, որ հարցվածների մոտ 60 տոկոսն ընդհանուր առմամբ դրական է գնահատում միության ընդհանուր շուկայում սպառողների իրավունքների պաշտպանության մակարդակը։ Հարցվածների միայն մոտ 35 %–ն է բախվել սպառողական իրավունքների խախտումների:
Ինչ վերաբերում է սպառողների իրավունքների պաշտպանության հարցում պետական մարմինների աշխատանքի արդյունավետությանը, ապա ըստ հարցման արդյունքների` Հայաստանում այդ թիվը կազմել է 54 %, Ռուսաստանում` 56 %, Բելառուսում` 72 %, Ղազախստանում` 54 % և Ղրղզստանում` 47 %։
Sputnik Արմենիա