ՄԱԿ․ Իսրայելական տանկերը ճեղքել են Լիբանանում խաղաղապահ ուժերի բազայի դարպասները
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հայտարարել է կիրակի օրը, որ իսրայելական տանկերը ճեղքել են հարավային Լիբանանում գտնվող իր խաղաղապահ ուժերի բազայի դարպասները, ինչը խախտումների և հարձակումների մասին հերթական մեղադրանքը դարձավ, որոնք դատապարտվել էին Իսրայելի դաշնակիցների կողմից, հաղորդում է Reuters-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ավելի վաղ ՄԱԿ-ին կոչ էր արել մարտական գործողությունների շրջաններից տարհանել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի զինվորականներին:
Ժամեր անց խաղաղապահ ուժերը հայտնել են Իսրայելի կողմից լրացուցիչ խախտումների մասին, այդ թվում՝ տանկերի բռնի մուտքը բազայի դարպասներից ներս։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, որը, որպես կանոն, Իսրայելի ամենաուժեղ աջակիցներից մեկն է Արևմտյան Եվրոպայի առաջնորդների շարքում, կիրակի օրը հեռախոսով խոսել է Նաթանյահուի հետ և դատապարտել Իսրայելի հարձակումները: Իտալիան ավելի քան հազար զինծառայող ունի 10000 հոգանոց UNIFIL-ի կազմում, ինչը նրան դարձնում է անձնակազմի խոշորագույն մատակարարներից մեկը: Ֆրանսիան և Իսպանիան՝ յուրաքանչյուրը մոտ 700 զինվորականով, նույնպես դատապարտել են Իսրայելի հարձակումները։
«Վարչապետ Մելոնին կրկին հայտարարել է UNIFIL-ի վրա իսրայելական ռազմական հարձակման անընդունելիությունը», - ասվում է Իտալիայի կառավարության հայտարարության մեջ:
Ներկայումս հինգ խաղաղապահ է վիրավորվել վերջին օրերին խաղաղապահների դիրքերին և անձնակազմին հասցված մի շարք հարվածների հետևանքով, ընդ որում հարձակումների մեծ մասի մեջ UNIFIL-ը մեղադրում է իսրայելական ուժերին:
News.am