ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը կքննարկի հայ-ադրբեջանական կարգավորումը

ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպմանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնել է Խորհրդի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը, որը վարում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, կսկսվի տեղական ժամանակով ժամը 9:30-ին (Երևանի ժամանակով՝ 11:30-ին):

Միջազգային արդի խնդիրներին վերաբերող բաժնում ԵՄ խորհուրդը կքննարկի նաև իրավիճակը Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Վրաստանում և Մոլդովայում։

Armenia Today