Թուրք նախարար․ Ադրբեջանից Նախիջևան միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանով, այնպես էլ Հայաստանով
Ադրբեջանի արևելյան շրջաններից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել ինչպես Իրանի, այնպես էլ Հայաստանի տարածքով, Kanal7-ի հարցազրույցում հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ նշելով, որ առաջինի դեպքում խոսքը 61 կիլոմետր երկարությամբ երթուղու, երկրորդի դեպքում՝ մոտ 43 կիլոմետրի մասին է։
«Զանգեզուրի միջանցքը» այլընտրանք է կամ Բաքու-Թբիլիսի-Կարս գծի միջանցք, որը կավելացնի նրա թողունակությունը։ Նախագիծը կհատի Կասպից ծովը, Ադրբեջանից Հայաստան կամ Իրան, այնտեղից էլ Նախիջևան, Դիլուջա, Իգդիր, Կարս։ Ադրբեջանական կողմի կարևոր կողմերը կառուցված են, կսկսվեն Նախիջևանի կողմում գոյություն ունեցող գծի վերականգնողական աշխատանքները, մենք իրականացրել ենք մրցույթներ 224 կիլոմետրի համար թուրքական կողմում, հետո կանցնենք կառուցմանը»,- ասել է Թուրքիայի ներկայացուցիչը։
«Այն կանցնի Իրանով կամ Հայաստանով. այդ բանակցությունները կողմերի հետ ուղիղ վարում է Ադրբեջանը։ Սկզբում Իրանի պարագայում ձեռք է բերվել որոշ առաջընթաց, իսկ վերջին օրերին նկատվում է զարգացում հայկական կողմի հետ կապված, որը պարզ կդառնա առաջիկա օրերին»,- ընդգծել է Ուրալօղլուն։
Նախարարի խոսքով՝ առաջիկայում նրանք կմիանան թյուրքական աշխարհին ամենակարճ միջանցքով, որը կանցնի Ադրբեջանով։
News.am