«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերության չվերթերն ավելի քան մեկ ամսով կդադարեցվեն։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

«Առաջիկայում նախատեսվում է ինքնաթիռների տեխնիկական սպասարկում, ինչով պայմանավորված` հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 22-ը «Հայկական ավիաուղիների» չվերթերը ժամանակավորապես կդադարեցվեն»,- նշված է գրառման մեջ։

Միաժամանակ ավիաընկերությունից հայտնում են, որ օդանավի շահագործման վկայականը երկարացվել է 16 տարով։ Այն տրվում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից։

Նշվում է, որ արդեն դեկտեմբերի 20-ից կգործարկվի Երևան-Դելի ուղիղ չվերթը, իսկ դեկտեմբերի 1-ից՝ դեպի Վոլգոգրադ ուղիղ թռիչքները։ Ավիաընկերությունը խոստանում է, որ հաջորդ տարի կգործարկվեն նոր ու հետաքրքիր ուղղություններ։

Sputnik Արմենիա