Պետդեպարտամենտ․ ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է Թայվանի շուրջ Չինաստանի զորավարժություններից

Միացյալ Նահանգները անհանգստություն է հայտնել Թայվանի շուրջ Չինաստանի զորավարժությունների առիթով։ Այս մասին նշվել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի հայտարարությունում։

«ԱՄՆ-ը լրջորեն անհանգստացած է Ժողովրդա-ազատագրական բանակի զորավարժությունների պատճառով Թայվանի նեղուցում և Թայվանի շուրջ»,- նշված է հայտարարությունում։

Տեղեկացվել է, որ Չինաստանի գործողությունները տարածաշրջանում իբր հիմնավորված չեն և կարող են հանգեցնել թեժացման Չինաստանի և Թայվանի հարաբերություններում։

Մինչ այդ Թայվանի ՊՆ-ն նշել էր, որ զորավարժությունները, որոնք իրականացնում է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը Թայվանի շուրջ, սադրանք են։

Հոկտեմբերի 14-ին Չինաստանի բանակի մարտական հրամանատարության Արևելյան գոտու ներկայացուցիչը հայտնել է, որ Չինաստանը սկսել է «Համատեղ թուր-2024В» զորավարժությունները Թայվանի շուրջ։

News.am