Արցախի տեղեկատվական շտաբ․ Շուրջ 7900 շահառուից ավելի քան 5000-ի նպաստի, կենսաթոշակի վճարումն արդեն իսկ կատարվել է

2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված կենսաթոշակների, նպաստների և «Արցախփոստ» ՓԲԸ-ի կողմից վճարման ենթակա այլ գումարների (տվյալ ամսվա վճարացուցակներում ընդգրկված անձանց) վճարման գործընթացը շարունակվում է, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Շուրջ 7900 շահառուից ավելի քան 5000 շահառուի վճարում արդեն իսկ կատարվել է:

Մնացած շահառուների վճարման գործընթացը հետաձգվում է բանկային համակարգում նրանց տվյալների նույնականացման պատճառով:

«Խնդրում ենք սպասել գործընթացի ավարտին, որի վերաբերյալ առաջիկայում հանդես կգանք հավելյալ տեղեկատվությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

News.am