Ալիևը չի ցանկանում ստորագրել խաղաղության համաձայնագրի «հայկական տարբերակը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ստորագրել այն ամենն, ինչի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, և չհամաձայնեցված կետերը թողնել հաջորդ փուլերին» Հայաստանի կառավարության առաջարկը լիովին անիրատեսական է անվանել, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ագրեսոր պետության ղեկավարը, ԵԱՀԿ Մինսկի խմբի կատաղի քննադատը, հանկարծ հիշել է «Մադրիդյան գործընթացի» սկզբունքները, որոնցից մեկն, ըստ նրա, այն դրույթն էր, թե առանց բոլոր հարցերի համաձայնեցման պայմանավորվածություններ ձեռք բերել հնարավոր չէ։
«Հայկական կողմը հաճախ է առաջարկություններ անում, որոնք իբր վկայում են խաղաղության ցանկության մասին, թեև նախապես գիտի, որ դրանք չեն կարող ընդունվել։ Չնայած դրան, գործընթացը շարունակվում է»,- նշել է նա։
Ըստ Ալիևի՝ «Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար կարևորը համբերատար, իրատես և հավատարիմ լինելն է»:
News.am