Le Journal du Dimanche․ Ալիևի ռեժիմը հարձակվում է Հայաստանին աջակցող Ֆրանսիայի վրա

Իլհամ Ալիևի ռեժիմը հարձակվում է Ֆրանսիայի վրա՝ Հայաստանին աջակցելու համար: Այդ նպատակով Բաքուն ընդլայնում է են անդրծովյան տարածքներում անկախության ցանկությունը խթանելուն ուղղված նախաձեռնությունները: Դրա մասին գրում է ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը։

Հուլիսի 20-ին Մարտինիկայի անկախության խմբերը մի քանի ներկայացուցիչներ են ուղարկել Ադրբեջան՝ Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպած «ապագաղութային համաժողովի» ժամանակ։

Իլհամ Ալիևի ռեժիմը, դժգոհ լինելով Հայաստանին ցուցաբերած Ֆրանսիայի աջակցությունից, ձգտում է ապակայունացնել անդրծովյան տարածքները՝ բարձրացնելով անկախության ուրվականները: Դա ռազմավարություն է, որը Նոր Կալեդոնիայում փորձարկվել է տարբեր աստիճանի հաջողությամբ:

Համաժողովի արդյունքում շուրջ քսան անկախության շարժումներ արձանագրել են «Ֆրանսիական վերջին գաղութների ազատագրման միջազգային ճակատի» ստեղծումը։

Մարգինալ և քաղաքական ոլորտում ոչ այնքան ազդեցիկ Մարտինիկան քիչ ազդեցություն ունի կղզին ցնցող ցույցերի վրա։ Բայց Ադրբեջանի գրեթե անսահմանափակ ֆինանսական հոսքերը կարող են ամրապնդել դրանք և ի վերջո բանավեճին մասնակցելու հնարավորություն ընձեռել:

News.am