2024-10-15 16:39
Լրատվական գործակալություններ
0
ՆԳՆ․ Հրազենի օգտագործմամբ հանցագործությունների թիվն ավելացել է մոտ 19 տոկոսով
Հայաստանում հրազենի օգտագործմամբ իրականացված հանցագործությունների թիվն ավելացել է 19 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում քրեածին իրավիճակին նվիրված խորհրդարանական լսումներում հոկտեմբերի 15-ին ասել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
Ընդհանուր առմամբ, ինչպես նշել է Ղազարյանը, հանցագործությունների պատկերը, որոնք կատարվել են հրազենի օգտագործմամբ, հետևյալն է. 2019թ.՝ 47 դեպք, 2020թ.՝ 83, 2021թ.՝ 57, 2022թ.՝ 67, 2023թ.՝ 94։ «Միջին աճը կազմել է 18,7 տոկոս»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ 2022թ. 67 դեպքերից 27-ը կամ 40,3 տոկոսը բաժին է ընկել լեգալ հրազենով կատարված հանցագործություններին, իսկ 2023թ.՝ 94-ից 44-ը կամ 46,8 տոկոսը։ 71 միավոր լեգալ հրազենից 67-ը որսորդական հրացաններ էին կամ հրացաններ, և միայն 4-ն էր մարտական ատրճանակ։
News.am