ՔԿ․ Հայկական բանակում մահվան դեպքերը բացահայտվում են օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում
Հայկական բանակում մահվան դեպքերը բացահայտվում են հաշված օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 15-ին երկրում հանցավորության իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը։
Նրա խոսքով, ոչ մարտական պայմաններում զինվորականների մահվան դեպքերը 100 տոկոս բացահայտման գործակից ունեն։ Քյարամյանը, միաժամանակ, չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորների՝ զինված ուժերի շարքերում մահացության աճի մասին հայտարարություններին։
Նա մեկնաբանեց նաև 44-օրյա պատերազմի հետ կապված քրեական գործերի քննությունը.
«Քննիչները նախաքննություն կատարելիս գերմարդկային օբյեկտիվություն են ցուցաբերում։ Գործերը դիտարկվում են ամենափոքր մանրամասնությամբ, և յուրաքանչյուր, նույնիսկ ամենաաննշան փաստարկը հօգուտ ամբաստանյալների պաշտպանության, հաշվի է առնվում իրավապահների կողմից»,- ասաց Քյարամյանը։
News.am