ՔԿ․ Հայկական բանակում մահվան դեպքերը բացահայտվում են օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում

Հայկական բանակում մահվան դեպքերը բացահայտվում են հաշված օրերի, եթե ոչ ժամերի ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում հոկտեմբերի 15-ին երկրում հանցավորության իրավիճակի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը։

Նրա խոսքով, ոչ մարտական ​​պայմաններում զինվորականների մահվան դեպքերը 100 տոկոս բացահայտման գործակից ունեն։ Քյարամյանը, միաժամանակ, չհամաձայնեց ընդդիմադիր պատգամավորների՝ զինված ուժերի շարքերում մահացության աճի մասին հայտարարություններին։

Նա մեկնաբանեց նաև 44-օրյա պատերազմի հետ կապված քրեական գործերի քննությունը.

«Քննիչները նախաքննություն կատարելիս գերմարդկային օբյեկտիվություն են ցուցաբերում։ Գործերը դիտարկվում են ամենափոքր մանրամասնությամբ, և յուրաքանչյուր, նույնիսկ ամենաաննշան փաստարկը հօգուտ ամբաստանյալների պաշտպանության, հաշվի է առնվում իրավապահների կողմից»,- ասաց Քյարամյանը։

News.am