Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Արևմտյան ափին իսրայելական բնակավայրեր կառուցող կազմակերպությունների նկատմամբ
Մեծ Բրիտանիան երեքշաբթի պատժամիջոցներ է սահմանել Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական բնակավայրերի կառուցման մեջ ներգրավված կազմակերպությունների նկատմամբ, ասված է բրիտանական կառավարության հայտարարության մեջ:
Պատժամիջոցները վերաբերում են յոթ բնակավայրերի կամ վերաբնակիչների կազմակերպություններին և ենթարկվում են Մեծ Բրիտանիայի մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմի գործողությանը:
Պատժամիջոցների է ենթարկվել AMANA կազմակերպությունը, որն, ըստ Մեծ Բրիտանիայի իշխանությունների հայտարարության, «ներգրավված էր իսրայելցի վերաբնակիչների համար ապօրինի բնակավայրերի կառուցման և ֆինանսական և այլ տնտեսական ռեսուրսների տրամադրման մեջ: Իսրայելցի վերաբնակիչներն իրենց հերթին ներգրավված էին Արևմտյան ափում Պաղեստինյան համայնքների նկատմամբ բռնության սպառնալիքներ հնչեցնելու և ագրեսիայի իրականացման մեջ»:
News.am