Հայաստանից ՌԴ դրամական արտահայտությամբ արտահանումը նվազել է 1,3 անգամ

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 8 982 051 900 ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվելով։ Դրա մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։

Արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել է 4,308,993,400 ԱՄՆ դոլար։

Ռուսաստանից Հայաստան ներմուծման ծավալը 2024 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 7 051 654 700 դոլար՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,7 անգամ։ Անցած տարի նույն ժամանակահատվածում Հայաստան ներմուծման ծավալը կազմել է 1 910 650 400 դոլար։

Միաժամանակ Հայաստանից Ռուսաստան արտահանման ծավալն այս տարվա առաջին 8 ամիսներին նվազել է 1,3 անգամ՝ հասնելով 1 930 397 200 դոլարի։ 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին այս ցուցանիշը կազմել է 2 398 343 000 ԱՄՆ դոլար։

News.am