ՄԱԿՐՈՆԸ ՆԵԹԱՆՅԱՀՈՒԻՆ ՀԻՇԵՑՐԵԼ Է, ՈՐ ԻՍՐԱՅԵԼԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԱԿ ՈՐՈՇՄԱՄԲ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախարարների խորհրդի փակ նիստում հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է հիշի հրեական պետության ստեղծման հանգամանքները, որը ի հայտ է եկել ՄԱԿ բանաձևի հիման վրա։ Այս մասին տեղեկացրել է Le Parisien թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չպետք է մոռանա, որ իր երկիրը ստեղծվել է ՄԱԿ որոշմամբ, ուստի նա չպետք է վիճարկի կազմակերպության որոշումները»,- Մակրոնի խոսքերը մեջբերել է թերթը։
Թերքը նշել է, որ նախագահն այս հայտարարությունն արել է լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ իսրայելական գործողությունների (որոնք իրականացվում են Լիբանանում ՄԱԿ Ժամանակավոր ուժերի դիրքերի տեղերում) և Իսրայելի դեսպանին Ֆրանսիայի ԱԳՆ կանչելու համատեքստում՝ խաղաղապահներին հարվածելու պատճառով։
Մակրոնի հետ Նեթանյահուի հեռախոսազրույցից հետո Իսրայելի վարչապետի գրասենյակը պարզաբանում է տարածել, որը վերնագրված է «Հիշեցում Ֆրանսիայի նախագահին»։ Դրանում ասվում է, որ «Իսրայել պետությունը ստեղծվել է ոչ թե ՄԱԿ բանաձևի արդյունքում, այլ հանուն անկախության պայքարում, մարտիկների արյան գնով, որոնցից շատերը վերապրել են Հոլոքոսթը կամ փրկվել Ֆրանսիայում Վիշիի կոլաբորացիոնիստական վարչակարգից»։