ՀՆԱԳԵՏՆԵՐԸ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետները Հայաստանի հնագույն Արտաշատ քաղաքում հայտնաբերել են նախկինում անհայտ վաղ քրիստոնեական եկեղեցու մնացորդներ, հայտնում է Մյունստերի համալսարանի կայքը։
Գտածոն ութանկյուն շինություն է՝ խաչաձև ընդարձակումներով։ Գիտնականների խումբը պեղել է եկեղեցու մի մասը և ուսումնասիրել այն՝ օգտագործելով երկրաֆիզիկական մեթոդները:
«4-րդ դարի շենքը երկրի հնագիտորեն փաստագրված ամենահին եկեղեցին է, որը ներկայացնում է վաղ քրիստոնեության սենսացիոն ապացույցները Հայաստանում», - ասաց Մյունստերի համալսարանի պրոֆեսոր Ախիմ Լիխտենբերգերը:
«Ութանկյուն եկեղեցիներն այստեղ մինչ այժմ անհայտ էին, բայց մեզ շատ ծանոթ է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանից, որտեղ նրանք առաջին անգամ հայտնվեցին մ.թ. 4-րդ դարում»,- հավելեց ՀՀ ԳԱԱ դոկտոր Մկրտիչ Զարդարյանը: