OGP-ն կասեցրել է Վրաստանի անդամակցությունը

«Բաց կառավարման գործընկերություն» (OGP) միջազգային կազմակերպությունը դադարեցրել է Վրաստանի անդամակցությունը, այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Կազմակերպության կազմկոմիտեի որոշման մասին վրացական կողմը տեղեկացվել է հոկտեմբերի 16-ին։ Անդամակցության կասեցման պատճառները չեն նշվում։

«Բաց կառավարման գործընկերությունը» Միացյալ Նահանգների և Բրազիլիայի նախաձեռնությամբ հիմնադրվել է 2011 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում, Վրաստանը կազմակերպության անդամ էր 2012 թվականից։ 2017 թվականին Վրաստանն է նախագահել կազմակերպությունը, իսկ 2018 թվականին Թբիլիսիում կայացել է «Բաց կառավարման գործընկերության» գագաթնաժողովը։

Aysor.am