Երևանում ընթանում է «Ռոսատոմի» առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ» թեմայով սեմինար
Հոկտեմբերի 17-ին Երևանում աշխատանքն է սկսել «Ռոսատոմի» առաջարկը Հայաստանում ԱԷԿ-ի կառուցման և նախագծին տեղի արդյունաբերության ներգրավման վերաբերյալ» թեմայով սեմինարը։
Սեմինարի ընթացքում կդիտարկվեն այնպիսի թեմաներ, ինչպիսին են «Ռոսատոմ» սերվիսի» աշխատանքի փորձը Հայաստանում և աշխարհում, ԱԷԿ ներկառուցումը Հայաստանի էներգահամակարգում, ատոմակայանների մեծ հզորությամբ և փոքր մոդուլային ռեակտորների ռուսական տեխնոլոգիաները։
Սեմինարի շրջանակում «Ռոսատոմի» ներկայացուցիչները կպատմեն տեղի արդյունաբերության ներգրավման հնարավորությունների և «Ռոսատոմի» նախագծով ատոմակայանի կառուցման սոցիալ-տնտեսական էֆեկտների մասին։
Ինչպես հայտնի է դարձել սեպտեմբերի կեսին, «Ռոսատոմը» սկսել է հետազոտել Հայկական ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը։ Տեղեկացվել է, որ աշխատանքները կատարվում են կայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման շրջանակում։
Հետազոտությունը կատարում են «Ռոսատոմ» սերվիս» ԲԸ և «Շահագործումից ուրան-գրաֆիտային միջուկային ռեակտորների հանման փորձնադեմոնստրացիոն կենտրոն» ԲԸ մասնագետները։ Այն կատարվում է Հայկական ԱԷԿ հարթակում այդ նյութերի անվտանգ ու հուսալի պահման, մինչև 2036թ. շահագործումը երկարացնելու շրջանակում։
«Ռոսատոմ» սերվիս» ԲԸ-ն Հայկական ԱԷԿ-ի հետազոտությունն սկսել է։ Առաջին օբյեկտը ծրագրի շրջանակում դարձել է պինդ թույլ ակտիվ թափոնների պահեստարանը, որը գտնվում է կայանի հարթակում։ Պահեստարանում պահվում են պինդ ռադիոակտիվ թափոններ, որոնք գոյացել են ատոմակայանի շահագործման պահից 1980թ.։
Անհրաժեշտ հետազոտությունների կատարման արդյունքում տրվել են համապատասխան եզրակացություններ ռադիոակտիվ թափոնների պահեստարանի հետագա շահագործման հնարավորության և ժամկետների մասին։
Հայկական կողմից համեմատվում են տարբերակները, և ուսումնասիրվում է ԱՄՆ, Հարավային Կորեայի, Ռուսաստանի գործընկերների փորձը։
Հայկական կողմի քննարկմանն է ներկայացվել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մշակած նոր բլոկի (1 200 ՄՎտ հզորությամբ) նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը։ Մինչ այդ «Ռոսատոմը» հայտնել էր, որ կարող է Հայաստանին առաջարկել 50-1 000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ։
Հայկական ԱԷԿ-ը ապահովում է Հայաստանում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության 40 տոկոսը։
News.am