ԵՐԵՎԱՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 17-ին Երևանում ընթանում են խորհրդարանական լսումներ հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման պետական հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի անկախության հռչակագրի անժամկետ ակտուալության մասին» հայտարարության նախագծի վերաբերյալ։ Լսումները գումարվել են «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ։

Լսումներն ընթանում են ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորների, կառավարության ներկայացուցիչների, փորձագետների, իրավաբանների, ինչպես նաև «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի մասնակցությամբ։

News.am