2024-10-17 12:35
Լրատվական գործակալություններ
0
Արցախի բնակիչներին փախստականի վկայականների տրամադրման ժամկետը երկարացվեց ևս 1 տարով
Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար փախստականի վկայականի տրամադրման ժամկետը երկարացվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ը: Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նույն որոշմամբ` 070 ծածկագրով վկայականների և անձնագրերի տվյալները, որոնք տրվել են ԼՂ բնակիչներին, վավեր են, եթե Հայաստանի սահմանը հատելիս դրանք ներկայացվում են փախստականի վկայականի հետ միասին:
Փախստականի վկայականների ավտոմատ (առանց նորերի տպագրման) երկարաձգման հնարավորությունը նախատեսվում է թողնել նաև հետագա տարիներին։
Sputnik Արմենիա