Հավելյալ 25 մլն դրամ կհատկացվի ՀՀ վարչապետի և նախագահի այցելությունների համար

2024 թ. պետական բյուջեով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ 25 մլն դրամ կհատկացվի պատշաճ կազմակերպելու և ապահովելու ՀՀ վարչապետի և նախագահի՝ առաջիկայում նախատեսվող օտարերկրյա պետություններ այցելությունները: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«ՀՀ նախագահի և վարչապետի, երբեմն նաև փոխվարչապետի օտարերկյա պետություններ այցերի աճով պայմանավորված աճել է նաև պետական արարողակարգի ծառայության աշխատակիցների գործուղումների քանակը, որի հետևանքով 2024 թ. ՀՀ պետական բյուջեով գործուղումների գծով նախատեսված գումարները չեն բավականացրել»,– ասված է որոշման մեջ:

Նշենք, որ 2024 թ. բյուջեով ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը նախատեսված էր ավելի քան 51 մլն դրամ, որը ամբողջությամբ սպառվել է:

Sputnik Արմենիա