Ֆիրդուսի թաղամասը նոր ձեռքբերող ունի. Երևանի քաղաքապետարանը ավարտին կհասցնի ծրագիրը

Հանրային գերակա շահ ճանաչված Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի տարածքը նոր ձեռքբերող ունի` «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ–ն։ Նրա հետ Երևանի քաղաքապետարանը պայմանագիր կկնքի` ավարտին հասցնելու համար քաղաքաշինական ծրագրի իրականացումը։ Այդ մասին նշված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ընդունված որոշման մեջ։

«Պայմանագրի կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքների նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ՝ ձեռքբերող ճանաչելով արդեն «Էլիտ Հոլդինգ» ընկերությանը և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։

Նշվում է, որ կարդիականացվի թաղամասի տարածքը, կամրացվեն կիրառական ենթակառուցվածքները, միաժամանակ կմեծանա տարածքի առևտրային և մշակութային նշանակությունը և կդառնա ներդաշնակ արդեն իսկ կառուցապատված հարակից տարածքներին:

Հիշեցնենք, որ 2018 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ թաղամասի ձեռքբերող էր ճանաչվել «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ–ն, որի հետ, սակայն, պայմանագիրը խզվել է, քանի որ ընկերությունը սահմանված ժամկետներում դեպոզիտ հաշվին չի հանձնել փոխհատուցման գումարը:

Sputnik Արմենիա