Գազայի հատվածում դպրոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի

Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջեբալիա ճամբարում գտնվող դպրոցի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվածների թիվը հասել է 28-ի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Գազայի կառավարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջեբալիա ճամբարում գտնվող Աբու Հուսեյն դպրոցի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 10 մարդ, կան վիրավորներ:

«Իսրայելական օկուպացիոն բանակը նոր սպանդ է իրականացրել՝ գնդակոծելով տեղահանվածների Ջեբալիա ճամբարում գտնվող Աբու Հուսեյնի դպրոցը։ Զոհվել է 28 մարդ, վիրավորվել է 160-ը», - ասվում է մամուլի գրասենյակի հայտարարության մեջ։

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարձակվել է ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման տասնյակ մարտիկների վրա, որոնք, ըստ իսրայելցի զինվորականների, գործել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցի շենքում:

ՀԱՄԱՍ-ն իր հերթին հայտարարել է, որ շարժման մարտիկների գործողությունների մասին իսրայելցիների պնդումները սուտ են:

Sputnik Արմենիա