Արարատ Միրզոյանը Ստամբուլում կհանդիպի Էրդողանի և Ֆիդանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կընդունի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Հանդիպումը տեղի կունենա «3+3» ձևաչափով նիստի շրջանակում։

Բանակցություններ են նախատեսված նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ:

Sputnik Արմենիա