Թաթոյան․ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բարձրացվել է Արցախից հայերի բռնի տեղահանման փաստերը
Հոկտեմբերի 15-ին քննարկումներ են տեղի ունեցել Մեծ Բրիտանիայի խորհրդարանում: Այս մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Մասնավորապես`
-փաստերով ներկայացվել են հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ռասիզմի և թշնամանքի, հայկական ինքնության ոչնչացման շարունակվող պետական քաղաքականությունը:
- Փաստեր ՀՀ ներխուժած ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստան սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների և շրջակա միջավայրի ոչնչացման վերաբերյալ:
- Բարձրացվել է Արցախից հայերի բռնի տեղահանման փաստերը, նրանց անվտանգ ու ապահով վերադարձի հարցը:
- Ներկայացվել է մշակութային և կրոնական ժառանգությունը մտադրված ոչնչացման ադրբեջանական քաղաքականությունը։
- Ադրբեջանում ապօրինի գերության մեջ գտնվող և պատանդ պահվող մեր հայրենակիցների հայրենիք վերադարձի բացարձակ անհրաժեշտությունը:
- Հանդիպմանը կարևորվել է ադրբեջանական բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։
Լորդերի պալատում տեղի ունեցած հանդիպմանն Արման Թաթոյանը և Գառնիկ Քերքոնեանը մասնակցել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հրավերով:
Այդ քննարկմանը մասնակցել են նաև Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, ինչպես նաև Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Անետ Մոսկոֆյանը, հոգևոր առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նույն օրը հանդիպում է եղել նաև համայնքների պալատում, որին մասնակցել են պատգամավորները»:
News.am