Ֆիդանը հաստատել է. Էրդողանը կհանդիպի Միրզոյանի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է ընդունել Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներին, որոնք ժամանել են Ստամբուլ՝ «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տարածաշրջանային «3+3» ձևաչափով հարթակի հանդիպման ժամանակ թուրք նախարարը հայտարարելու է, որ աջակցելու է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին։

Sputnik Արմենիա