2024-10-18 09:39
Լրատվական գործակալություններ
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է Իրանի և Իսրայելի միջև պատերազմի մեծ հավանականության մասին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Haber Global հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի և Իսրայելի միջև պատերազմի մեծ հավանականության մասին:
Ըստ նրա՝ և՛ Թուրքիան, և՛ տարածաշրջանը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացմանը։
«Տարածաշրջանում պատերազմի տարածումն այն չէ, ինչ մենք ուզում ենք։ Մենք զգալի շեշտ ենք դնում պատերազմին վերջ տալու մեր մերձավորրևելյան տարածաշրջանում, որը վերջին 20 տարիների ընթացքում օկուպացված և ավերված է եղել։ Տարածաշրջանի բնակիչների կայունության և անվտանգության համար պատերազմ չպետք է լինի: Եթե Իրանը գործում է ինքնապաշտպանության նպատակով, դա նույնպես նրա իրավունքն է»,-շեշտել է Ֆիդանը։
News.am