Բայդեն․ Իսրայելի բանակը հետապնդել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին մեր հետախուզության օգնությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Յահյա Սինվարի մահվան վերաբերյալ իր հայտարարության մեջ նշել է, որ Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ) պաղեստինյան խմբավորման առաջնորդներին հետապնդում է ամերիկյան հետախուզության օգնությամբ։
«Հոկտեմբերի 7-ի զանգվածային սպանություններից անմիջապես հետո ես հատուկ գործողությունների սպաներին և մեր հետախուզության փորձագետներին հանձնարարեցի կողք կողքի աշխատել իրենց իսրայելցի գործընկերների հետ՝ օգնելու գտնել և հետևել Գազայում թաքնված Սինվարին և ՀԱՄԱՍ-ի այլ առաջնորդներին: Մեր հետախուզության օգնությամբ ՑԱԽԱԼ-ն անխնա հետապնդում էր ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին՝ ստիպելով նրանց դուրս գալ իրենց թաքստոցներից և փախուստի դիմել:
Հազվադեպ նման ռազմական արշավ է իրականացվել, երբ ՀԱՄԱՍ-ի առաջնորդները ապրում և շարժվում են հարյուրավոր մղոն երկարությամբ թունելներով, որոնք գտնվում են մի քանի հարկ գետնի տակ՝ որոշելով պաշտպանել իրենց՝ առանց հաշվի առնելու խաղաղ բնակիչների տառապանքը: Սակայն այսօրը ևս մեկ անգամ ապացուցում է, որ աշխարհում ոչ մի ահաբեկիչ չի կարողանա խուսափել արդարադատությունից, որքան ժամանակ էլ դա պահանջի»,- ասված է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, Բայդենը Սինվարի մահն «Իսրայելի, Միացյալ Նահանգների և ամբողջ աշխարհի համար լավ օր» է անվանել:
News.am