Սինվարի ոչնչացումից հետո ՀԱՄԱՍ-ի նոր ղեկավար է դարձել Խալեդ Մեշալը
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արտասահմանյան ներկայացուցչության ղեկավար Խալեդ Մեշալը գլխավորել է կազմակերպությունը այն բանից հետո, երբ իսրայելական բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նախագահ Յահյա Սինվարին։ Այս մասին հայտնում է LBCI լիբանանյան լրատվական պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Աղբյուրները հաստատել են, որ Խալեդ Մեշալը ստանձնել է շարժման ղեկավարի պաշտոնը և այժմ պատասխանատու է պատանդների հետ կապված բանակցություններում ներգրավված առանցքային կողմերի հետ բոլոր հաղորդակցությունների համար: Աղբյուրները նաև նշում են, որ «ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը թուրք, Քաթարի և Եգիպտոսի պաշտոնյաներին տեղեկացրել է Թել էլ-Սուլթանում գործողության հետևանքով Սինվարի մահվան մասին և ընդգծել, որ նրա սպանությունից հետո գերիների փոխանակման և պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները գնալով կդժվարանան»,- գրում է պորտալը։
News.am