2024-10-18 11:05
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը երկարաձգել են Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքի ժամկետը
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար, աշխարհահռչակ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի ապօրինի կալանքը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Սաբաիլի շրջանային դատարանին։
Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է ահաբեկչություն ֆինանսավորելու, Ադրբեջանի օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու և ԱՀ պետական սահմանն ապօրինի հատելու մեջ։
Ռուբեն Վարդանյանը ԼՂՀ մյուս ղեկավարների հետ Ադրբեջանի գերության մեջ է հայտվել անցյալ տարվա սեպտեմբերին՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) օկուպացիայի ժամանակ։
News.am