ԵԱՏՄ գործարար խորհուրդը բիզնես երկխոսություն կսկսի Չինաստանի հետ
ԵԱՏՄ գործարար խորհուրդն ու Միջազգային առևտրի աջակցության չինական կոմիտեն համագործակցության հուշագիր են ստորագրել: Փաստաթուղթը թույլ կտա վերացնել խոչընդոտները և ավելի զարգացնել ԵԱՏՄ երկրների և ՉԺՀ-ի գործարար կապերը:
Հուշագրով նախատեսվում է ստեղծել մշտապես գործող բիզնես երկխոսություն։
«Խոսքը ոչ միայն համագործակցության պայմանների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու մասին է, այլև գործնական խնդիրների համատեղ լուծման` սահմանափակումների վերացման հարցում աջակցության, տարբեր համաժողովների կազմակերպման, էքսպոների մասին»,– Sputnik Արմենիա-ի հետ զրույցում ասել է ԵԱՏՄ գործարար խորհրդի գործադիր քարտուղար Սերգեյ Միխնևիչը։
Հուշագիրը ստորագրել են Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Շոխինը և Միջազգային առևտրի աջակցության չինական կոմիտեի փոխնախագահ Չժան Շաոգանը։
Հուշագրի նախապատրաստման մասին հայտնի էր դարձել 2024 թվականի ապրիլի 19-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և ՉԺՀ–ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի նիստում։