Էրդողան. Թուրքիան կշարունակի «ամենայն» աջակցությունը խաղաղություն ապահովելու համար

Թուրքիան կշարունակի «ամենայն» աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև մշտական ​​խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «3+3» հարթակի արտգործնախարարների՝ Ադրբեջանի՝ Ջեյհուն Բայրամովի, Ռուսաստանի՝ Սերգեյ Լավրովի, Իրանի՝ Աբբաս Արաղչիի և Հայաստանի՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։

Ըստ նրա՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, անհրաժեշտություն կա ամրապնդել համագործակցությունը և իր երկրների միջև համերաշխությունը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը նշել է, որ «3+3» հարթակի վերածումը ինստիտուցիոնալ կառույցի ավելի արդյունավետ կդարձնի երկխոսության մեխանիզմը։

Նա նշել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակին։

News.am