Պուտինը չի մեկնի Բաքու՝ ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու

Ռուսաստանը Բաքվում անցկացվելիք ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին կներկայացվի «վարչապետի մակարդակով», հայտնել է BBC-ի աղբյուրը՝ հաստատելով, որ Ռուսաստանի նախագահին հրավեր է ուղարկվել այլ երկրների առաջնորդների հրավերների շարքում։

Դա ՄԱԿ-ի միջոցառում է, և կազմակերպիչները (այս դեպքում՝ Ադրբեջանի կառավարությունը) հրավերներ ուղարկելիս խտրականություն չեն դնում, հայտնել է աղբյուրը։

Ավելի վաղ Ուկրաինան արևմտյան երկրներին կոչ էր արել բոյկոտել Ադրբեջանում անցկացվելիք COP29 գագաթնաժողովը, եթե Պուտինը մասնակցի այդ միջոցառմանը։ Ուկրաինան հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցի Ադրբեջանում անցկացվելիք COP-29 միջոցառմանը, արևմտյան երկրները պետք է հրաժարվեն մասնակցել դրան։

News.am