Գրիգորյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցություններն անցկացնեն առանց միջնորդի

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շանս ունենան բանակցություններն անցկացնելու երկկողմ ձևաչափով` առանց երրորդ կողմի միջնորդության։ Այս մասին այսօր ԱԺ–ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Վեճերի լուծման կարգը շատ բարդ բան է, բոլորս շատ լավ հասկանում ենք, ես էլ այդ թվում, որովհետև եղել եմ այդ վեճերի լուծման մեջ, բայց եթե մենք երրորդ երկիր բերենք, դարձնենք արբիտրաժ, ես չգիտեմ` ինչ շահերի բախում կլինի»,– ասաց նա։

ՀՀ փոխվարչապետի կարծիքով` երրորդ երկրի ներգրավմամբ հնարավոր է` այնպիսի ռիսկեր առաջ գան, որ հայկական կողմի կամքից անկախ լինեն որոշումներ, որոնք պարտադիր լինեն, իսկ ստորագրողները չկարողանան պատասխան տալ, թե ինչու դա ստորագրվեց։

Sputnik Արմենիա